World News

Ֆրանսիայում այրվում է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի գմբեթը (տեսանյութեր)

Աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ֆրանսիայում գտնվող Ռուանի տաճարի գմբեթն այրվում է: Հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Հրդեհի պատճառը պարզվում է։

BFM TV-ի կադրերում երևում է, որ ծխի մուգ սյունը բարձրանում է տաճարի գմբեթից: Մայր տաճարի բոլոր այցելուները տարհանվել են։

Ֆրանսիայի Ռուան քաղաքի գոթական տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Տաճարի բարձրությունը 151 մետր է։ Այն ընդգրկված է Ֆրանսիայի ազգային ժառանգության ցանկում։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Читайте на 123ru.net