World News

«ՎՈՅԱԺ 30» ինտերնետը ռոումինգում՝ 1000 ՄԲ-ը 1500 դրամով

Ամառն արտագնա ճամփորդությունների ամենաթեժ շրջանն է և, բնականաբար, արտերկրում մատչելի ինտերնետի առկայությունն ու կապի մեջ մնալու հնարավորությունը շատ կարևոր են: Այսօր անհնար է պատկերացնել առօրյան առանց ինտերնետի, այն էլ՝ արտերկրում:

Ընդամենը 1500 դրամով կարելի է ակտիվացնել ռոումինգում օգտագործման 30-օրյա ժամկետով 1000 ՄԲ ինտերնետ տրամադրող ծառայությունը՝ սկսած 2024թ. հուլիսի 10-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 10-ը /ներառյալ/:

«Այս տարի ևս արտագնա զբոսաշրջիկների թիվը նույնքան տպավորիչ է, որքան նախորդ ժամանակահատվածներում։ Արտերկրում, բնականաբար, պետք է որակյալ ինտերնետ՝ մատչելի գնով․ դա առաջին անհրաժեշտության ծառայություն է: Իսկ ամենակարևորը՝ նման առաջարկի դեպքում ընդհանրապես պետք չէ մտածել այլ SIM-քարտ ձեռք բերելու մասին։ Viva-ն վերլուծել է զբոսաշրջային հիմնական ուղղությունները՝ հիմք ընդունելով իր հաճախորդների այցելությունների պատմությունը, և առանձնացրել է այն երկրները, որոնք առավել շատ են այցելում Հայաստանից մեկնողները: «ՎՈՅԱԺ 30»-ը թույլ է տալիս կապի մեջ մնալ մտերիմների հետ, օգտագործել սոցիալական ցանցերը՝ կիսելով այցելած վայրերից ստացված տպավորությունները, ինչպես նաև օգտվել ինտերնետ պահանջող այլ ծառայություններից», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հատուկ Viva-ի բաժանորդների  համար նախատեսված այս առաջարկը թույլ կտա ավելի քան 70 երկրում (այդ թվում՝ Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, Կիպրոսում և Ավստրիայում) կապի մեջ մնալ մտերիմների հետ, կիսել նրանց հետ կարևոր պահերը, ինչպես նաև օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից և փոխադրման ծառայություններից:

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Ռոումինգը կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը:

«ՎՈՅԱԺ 30» ծառայության ակտիվացում ավտոմատ երկարացմամբ՝ *107*1#

 Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#

 «ՎՈՅԱԺ». հաճելի ճամփորդություն…

Читайте на 123ru.net