World News

Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտայում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: 

Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

The post Երթևեկության փոփոխություն Կոմիտասի պողոտայում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net