World News

Հայկական թիմերը հաղթանակով են մեկնարկում Կոնֆերենցիաների լիգայի նոր մրցաշրջանում

Հուլիսի 11-ին, Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի շրջանակում իրենց հանդիպումներն անցկացրեցին «Նոան» և «Ուրարտուն»։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» այսօր Էստոնիայում մրցեց «Կալևի» հետ: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 11-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տրիստան Տևալին։ 28-րդ րոպեին երևանյան ակումբի կազմում իր նորամուտի խաղում աչքի ընկավ Էդգար Մովսեսյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Մովսեսյանը նաև դուբ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ Գունկոյի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

«Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա» ակումբին և 2-0 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղի հաշիվը բացվել է միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում․ 81-րդ րոպեին գլխով կատարած հարվածով հաշիվը բացել է «Նոայի» 29-ամյա պորտուգալացի նորեկ Գրեգորիո Գոնսալեսը: Հիմնական ժամանակի վերջին րոպեն տանտերերի առավելությունը կրկնապատկել է Ալեքսանդր Միլկովիչը՝ անկյունային խաղարկումից հետո երկրորդ փորձից գնդակն ուղարկելով հյուրերի դարպասը:

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 18-ին։

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը մրցաշարում՝ «Արարատ-Արմենիան» հանդես կգա որակավորման երկրորդ փուլում։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ:

Читайте на 123ru.net