World News

Վաշինգտոնում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Այս մասին գրում է Տասս-ը հղում անելով Թուրքիայի նախագահ գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

Կողմերը քննարկել են երկրների հարաբերությունները, ռուս-ուկրաինայան պատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։ Ընդգծելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։

Читайте на 123ru.net