World News

ՔՊ-ն առաջարկել է կոալիցիոն հուշագիր ստորագրել, ասել եմ՝ դա անհնար է. Մամիկոն Ասլանյան

Եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ես էլ ասել եմ՝ դա անհնար է, կարող ենք աշխատանքային համագործակցության գնալ:

Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իրեն կալանավորելուց առաջ որևէ համագործակցության առաջարկ եղել է:

«Մասնավոր խոսակցությունները չեմ ուզում հանրայնացնել, բայց եղել է առաջարկություն կոալիցիոն հուշագիր ստորագրելու, ասել եմ՝ այս խայտառակ ընտրություններից հետո դա անհնար է, կարող է լինել միայն աշխատանքային համագործակցություն»,- պատմեց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հենց Ասլանյանն է փորձել ՔՊ-ի հետ համագործակցել, իրենք մերժել են, նա ասաց.

«Հաղթողը եթե ես եմ՝ ո՞վ պետք է մերժեր, ՔՊ-ն ի՞նչ էր արել, որ գար ինձ ասեր: Ես ՔՊ-ից որևէ մեկին չեմ էլ տեսել, չեմ էլ ճանաչում, ինձ համար իմ համաքաղաքացիներն են»:

Ճշտող հարցին՝ կոալիցիա կազմելու առաջարկ ո՞վ է արել, Ասլանյանը նշեց.

«Ես աշխատանքային համագործակցության մասին եմ խոսել: Ասել եմ՝ պատրաստ եմ աշխատանքային համագործակցության, բայց ոչ քաղաքական, իրենք ասել են քաղաքական, ես մերժել եմ»:

Читайте на 123ru.net