World News

Ես ծեր եմ, բայց ընդամենը 3 տարով եմ մեծ Թրամփից. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի հասցեին տարբեր շրջանակներից կոչեր են հնչում նախագահական մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ, ասել է, որ իր մտքի սրությունը «բավականին լավն է»:

81-ամյա նախագահն այս մասին ասել է NBC Nightly News-ի հաղորդավար Լեսթեր Հոլթին տված հարցազրույցում: Հոլթը հարցրել է Բայդենին, թե ում է նա լսում «խորապես անձնական հարցերի» վերաբերյալ, ինչպիսիք են մրցավազքում մնալ-չմնալու որոշումները:

«Ինձ: Ես վաղուց եմ դա անում», - ասել է Բայդենը:

Այնուհետև նա անդրադարձել է իր տարիքի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփից մեծ է ընդամենը 3 տարով:

«Ես ծեր եմ, բայց Թրամփից ընդամենը 3 տարով եմ մեծ: Բացի այդ, իմ մտքի սրությունը բավականին լավն է», - ընդգծել է նա:

Բայդենը նաև պնդել է, որ ինքն ավելին է արել, քան որևէ նախագահ «երկար, երկար ժամանակ»:


Читайте на 123ru.net