World News

Էդմոն Մարուքյանն ինձ ասել է՝ իրեն ճնշում են, ստիպված է վիճարկել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Ասլանյան

Այս գործընթացն ամբողջությամբ քաղաքական հետապնդման գործընթաց է, գուցե հետագայում անդրադառնամ ավելի մանրամասն:

Այս մասին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Վանաձորի ավագանու նիստերի վրա կալանք դնելը շատ վատ նախադեպ է ընտրական գործընթացի իրացման համար: Այսինքն, ցանկացած ընտրական գործընթացից հետո կարող են գտնվել քաղաքական վաճառականներ, որոնք կարող են առանց հիմքի դիմել ընտրությունների արդյունքների վիճարկման»,- ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ Վանաձորի ՏԻՄ-ի դեպքում Էդմոն Մարուքյանն է դիմել, Ասլանյանն ասաց. «Այո, ես գիտեի դրա մասին, այնպես չէ որ նա թաքուն է դիմել, ինքն ինձ ասել է՝ իրեն ճնշում են, ինքը ստիպված է լինելու դիմել»:

Իսկ թե արդյոք Մարուքյանի դիմելու արդյունքում է Ասլանյանը զրկվել ազատությունից, նա ասաց, որ Մարուքյանն այդքան կշիռ չունի ու դրա հետ կապ չունի: 

«Պարզապես իր՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու  արդյունքում տուժել է Վանաձորում ՏԻՄ ընտրական ողջ տրամաբանությունը: Այսինքն, անհիմն արգելանք է դրվել ավագանու նիստի վրա, որով պետք է ընտրվեր համայնքի ղեկավար և խոշորացված համայնքը պետք է կայանար ու ձևավորվեր հենց համայնքի ղեկավարի ընտրության արդյունքով»,- նշեց նա:

Читайте на 123ru.net