World News

Իրենք կարող են հպարտ լինել, ինչ ասեմ. ոչ բնակիչների հետ են հանդիպել, ոչ՝ իմ. Կիրանցի համայնքապետը՝ ՔՊ-ականների գյուղ այցի մասին

Իրենք կարող են հպարտ լինել, ինչ ասեմ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների Կիրանց այցին:

Համայնքապետը նշեց, որ Կիրանց այցելած ՔՊ-ական պատգամավորներն իր հետ չեն հանդիպել:

«Իրենք կարող են հպարտ լինել, ինչ ասեմ: Ինձ հետ նրանք չեն հանդիպել, կարծես գյուղացիների հետ էլ: Ոչ մեկի գալուց տեղյակ էլ չենք եղել, չեն զգուշացրել մեզ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Խաչատրյանը դեռևս հուլիսի 5-ին այցելել էին Կիրանց և նկար տեղադրել համացանցում Կիրանցից:
Լուսինե Բադալյանը նշել էր, թե անսահման հպարտ է իր տեսածով:

Նշենք, որ ադրբեջանական սահմանապահները երեկվանից արդեն Կիրանցում են՝ սահմանազատված տարածքում:

Читайте на 123ru.net