World News

Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների ատեստավորման գործընթացին

ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին:

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար:

Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին:

Читайте на 123ru.net