World News

Onex X Pinduoduo. Ուղիղ համագործակցություն համաշխարհային հսկայի հետ

Onex ընկերությունն իր հաճախորդների համար երկար սպասված նորություն ունի:

Դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ արագ առաքման ծառայություն իրականացնող Onex ընկերությունը հայ հաճախորդների համար հաճելի ու սպասված անակնկալ ունի։  Հայկական Onex-ն ուղիղ համագործակցություն է հաստատել օնլայն գնումների համաշխարհային հսկաներից մեկի՝ Pinduoduo-ի հետ։ 

Onex X Pinduoduo ուղիղ համագործակցության առավելությունները բազմաթիվ են։ Նախ՝ Onex-ի հաճախորդներն անմիջապես Pinduoduo կայքի ներսից կկարողանան ընտրել իրենց հարմար հայաստանյան Onex ստացման վայրը։ Ի դեպ, ՀՀ ամբողջ տարածքում Onex-ը 729 ստացման վայր ունի։ Սա իրական ամենամեծ ծածկույթն է։ Եթե ստացման վայրի փոխարեն ցանկանում եք պատվերը ստանալ անմիջապես ձեր տանը, ապա դա կարող եք անել «Առաքում տուն» ծառայության միջոցով։ 

Համագործակցության մեկ այլ խիստ կարևոր և օգտակար արդյունք է լեզուներ ընտրելու հնարավորությունը։ Շուտով Pinduoduo կայքից հնարավոր կլինի օգտվել հայերեն և ռուսերեն տարբերակներով։ Onex ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը հավելում է՝ 

«Այս բացառիկ համագործակցության գլխավոր նպատակն էր մի քանի անգամ ավելի հեշտացնել մեր հաճախորդների՝ օնլայն գնումներ կատարելու ընթացքը։ Հաշվի են առնվել մեր հաճախորդների  ցանկությունները և արդյունքում առաջարվել են լուծումներ, որոնց շնորհիվ Pinduoduo կայքից գնումներ կատարելը հայ հաճախորդների համար կլինի թե՛ օգտակար, թե հեշտ ու հաճելի»: 

Առաքանիների դեպի ՀՀ ուղարկման ընթացակարգը մնալու է նույնը։ Pinduoduo պահեստից դրանք առաքվելու են ONEX Չինաստանի պահեստ, որից հետո անմիջապես, բնականոն եղանակով առաքվելու են դեպի Հայաստան։ Ձեր առաքանին հնարավորինս շուտ տեղ հասցնելու համար Onex-ի Չինաստանի պահեստն արդեն աշխատում է շաբաթական 7 օր գրաֆիկով։ Դե, իսկ պատվերների ուղարկումը կազմակերպվում է շաբաթական 3 անգամ։ 

Մինչ այս բացառիկ համագործակցությունն ուժի մեջ կմտնի, Onex-ն իր հաճախորդների համար տարատեսակ միջոցառումներ ու workshop-եր է կազմակերպում։ Նպատակը՝ գործնականում օգտատերերին սովորեցնել հեղինակավոր այս կայքում գրանցվելու և պատվերներ իրականացնելու ամբողջ գործընթացը։  

Դասընթացները անց են կացվել Երևանում ու մարզերում և ունենալու են շարունակական բնույթ։ Հուլիսի 20-ին ևս մեկ անգամ Onex-ի թիմը հանդիպելու է հարյուրավոր օգտատերերի հետ։ Գործնական դասընթացի ընթացքում նրանց սովորեցնելու են օնլայն հարթակից օգտվելու բոլոր մանրուքները՝ գրանցումից մինչև գնումներ, բազմաթիվ գաղտնիքներ և նրբություններ։ 

Լավ նորություններն այսքանով չեն ավարտվում։ Onex-ը համագործակցում է ևս 2 համաշխարհային օնլայն խանութների հետ՝ iHerb և Temu։ Այս համագործակցության շնորհիվ կարող եք ստանալ ձեր պատվերները ՀՀ-ում ուղիղ և անվճար առաքմամբ։

Читайте на 123ru.net