World News

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Հնդկաստան կատարած այցից (լուսանկարներ)

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Հնդկաստան կատարած այցից: Նա պատմել է երկրի տաճարներից մեկն այցելելու և մի խումբ երեխաների հետ ծանոթանալու մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Քարդաշյանը սա «գեղեցիկ փորձառություն» է որակել:

«Շնորհակալ եմ տաճարում այս գեղեցիկ փորձառության և այս փոքրիկ հոգիներին այցելելու հնարավորություն համար, ես հավերժ երախտապարտ եմ»,- գրել է նա:



Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի հետ հրավիրված էր Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ գործարար Մուքեշ Ամբանիի որդու հարսանեկան արարողությանը:

Читайте на 123ru.net