World News

Մբապեն պատմել է, թե ով է իրեն ամենաշատը համոզել Ռեալ տեղափոխության հարցում

Մադրիդի «Ռեալի» նորաթուխ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ով է ամենաշատը համոզել իրեն միանալ «Արքայական» ակումբին։

«Բազմաթիվ ֆրանսիացիներ են ինձ խնդրել միանալ «Ռեալին», բայց ամենաշատն ինձ այս հարցում համոզել է Վինիսուսը, քանի որ նա ցանկանում էր, որ մենք միասին հանդես գանք հարձակման գծում»,- ասել է Մբապեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսը, որին ներկա էին «Արքայական» ակումբի ավելի քան 80 հազար երկրպագու։

Читайте на 123ru.net