World News

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին

Հուլիսի 16-ին հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն եմ հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Նշել եմ, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի […]

The post Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հուլիսի 16-ին հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն եմ հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Նշել եմ, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը, ինչի շրջանակներում կարևորել եմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը»,- գրել է նա:

The post Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net