World News

Վրաստանին կոչ ենք անում արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրաատլանտյան ինտեգրման․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ է անում արագացնել բարեփոխումները՝ ի շահ եվրաատլանտյան ինտեգրման։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հավատարիմ է Թբիլիսիի հետ երկարամյա գործընկերությանը։

Կոլոմինան Վրաստանի կառավարությանը կոչ է արել արագացնել բարեփոխումները՝ «ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և Վրաստանը եվրատլանտյան ինտեգրումը՝ այդ կերպ առաջ մղելով վրաց ժողովրդի ձգտումները»։

Читайте на 123ru.net