World News

Սևան-Երևան ճանապարհին բախվել է 2 մեքենա․ 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20։10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Օգանեզ Օ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 34-ամյա Անժելա Ղ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ըստ նախնական տեղեկությունների «Mercedes»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Chevrolet»-ը բախվել է նրան և մոտ 15-20 մետր բախված վիճակում մեքենաները առաջ են ընթացել։

Читайте на 123ru.net