World News

Կոպա Ամերիկայի եզրափակիչից հետո ձերբակալվել են Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու նրա որդին

Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռամոն Խեսուրունը և նրա որդին ձերբակալվել են Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո՝ անվտանգության աշխատակցի վրա հարձակվելու համար, հաղորդում է ESPN-ը :

Միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի ներսում գտնվող սենյակներից մեկում։ 71-ամյա Խեսուրունը և նրա 43-ամյա որդին մեղադրվում են անվտանգության մի քանի աշխատակիցների հետ կռվելու մեջ։

CW+ պորտալը նշում է , որ կոլումբիական ֆուտբոլի ղեկավարն ու նրա որդին փորձել են խաղադաշտ մտնել՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը, սակայն հավատարմագրման բացակայության պատճառով նրանց ներս չեն թողել։ Երկուսն էլ ձերբակալվել են խաղից հետո։

Նշենք, որ Խեսուրունը Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL-ի) առաջին փոխնախագահն է, Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս նախագահը և ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ։

Читайте на 123ru.net