World News

Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը․ Ավինյան

Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:

Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:

Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:

Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում»,-գրել է նա:

Читайте на 123ru.net