World News

Բայդենն ասել է՝ որ դեպքում կհեռանա նախագահական մրցապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ նախագահական մրցապայքարից, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։

Այսպիսով, Բայդենը պատրաստ է հեռանալ նախագահական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե բժիշկը նրան ասի, որ նա գործ ունի լուրջ բժշկական խնդրի հետ։

«Եթե ինձ մոտ որևէ հիվանդություն ախտորոշեն, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկը, գա և ասի՝ Դուք նման խնդիր ունեք»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը, որի հասցեին տարբեր շրջանակներից կոչեր են հնչում նախագահական մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ, նախօրեին ասել է, որ իր մտքի սրությունը «բավականին լավն է»:

81-ամյա նախագահն անդրադարձել էր իր տարիքի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփից մեծ է ընդամենը 3 տարով:

«Ես ծեր եմ, բայց Թրամփից ընդամենը 3 տարով եմ մեծ: Բացի այդ, իմ մտքի սրությունը բավականին լավն է», - ընդգծել էր նա:

 



Читайте на 123ru.net