World News

«Երևանի ալրաղաց» գործարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակցիները, իսկ այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Читайте на 123ru.net