World News

Ռոնալդինյոն և Իբրահիմովիչը ESPN-ի վարկածով 21-րդ դարի 100 լավագույն մարզիկների ցանկում են

Հարձակվողներ Ռոնալդինյոն և Զլատան Իբրահիմովիչը ESPN-ի վարկածով ընդգրկվել են 21-րդ դարի 100 լավագույն մարզիկների ցանկում։

Ռոնալդինյոն իր կարիերայի ընթացքում խաղացել է ՊՍԺ-ում, «Բարսելոնայում» և «Միլանում»։ Ընդհանուր առմամբ, մինչև 2018 թվականը, երբ բրազիլացին ավարտել է կարիերան, նա անցկացրել է 549 հանդիպում, խփել 198 գոլ և կատարել 168 գոլային փոխանցում։ Ռոնալդինյոն «Ոսկե գնդակի» դափնեկիր է, ինչպես նաև աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի, Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների հաղթող։

Իբրահիմովիչը կարիերան ավարտել է 2023 թվականի ամռանը։ Մինչ այս շվեդն անցկացրել է 827 հանդիպում, խփել 496 գոլ և կատարել 202 գոլային փոխանցում։  42-ամյա ֆուտբոլիստը 5 անգամ դարձել է Իտալիայի առաջնության, 4 անգամ Ֆրանսիայի և մեկ անգամ՝ Իսպանիայի առաջնության հաղթող։ Եվրոպական հարթակում Զլատանը կարողացել է հաղթել Եվրոպայի լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում:

Читайте на 123ru.net