World News

Իտալիայի Բարի քաղաքում ՀՀ հյուպատոսական գրասենյակ է բացվել

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ուրախ է հայտարարել նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին Պուլիայի շրջանում։ Այդ մասին ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը: Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio […]

The post Իտալիայի Բարի քաղաքում ՀՀ հյուպատոսական գրասենյակ է բացվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ուրախ է հայտարարել նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին Պուլիայի շրջանում։ Այդ մասին ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը:

Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:

Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը։

Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը, ծնված 1974 թվականին, ավարտել է Բարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շինարարության և կահույքի ոլորտում ձեռնարկատեր է։ Նրա ընտանիքը ժամանել է Բարի 191 5թ. Հայոց ցեղասպանությունից հետո և անմիջապես մուտք գործել քաղաքի և տարածաշրջանի սոցիալական և ձեռնարկատիրական կյանք:

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանին և մաղթում մեծ հաջողություններ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու գործում»,- նշված է գրառման մեջ։

The post Իտալիայի Բարի քաղաքում ՀՀ հյուպատոսական գրասենյակ է բացվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net