World News

Աննա Դանիբեկյանը հաստատ մեծ գումարներ է վերցրել․ նա այդ քայլին գնացել է մտածված, հավասարակշռված․ Հովիկ Աղազարյան

Աննա Դանիբեկյանը հաստատ մեծ գումարներ է վերցրել․ նա այդ քայլին գնացել է մտածված, հավասարակշռված։

Այս մասին 1in TV-ին տված հարցազրույցում ասել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կարգապահական պատասխանատվությունը Աննա Դանիբեկյանին կարող է մի փոքր սփոփանք թվալ։ Դանիբեկյանը շատ լավ գիտեր, որ իրեն այդ կարգավիճակն էին տալու։  Եվ դրանից հետո ինքն այդ քայլին է գնացել մտածված, հավասարակշռված։  Ինչքան հնարավոր էր պետք է շուտ նկատել դա։ 

Հաստատ նա մեծ գումարներ է ստացել դրա համար, 100 տոկոսով նա ստացել է խոշոր գումարներ։

Մեր քաղաքացինեը պետք է ներողամիտ լինեն, որ մենք նախ որպես իշխանություն չենք կարողանում կատարել այն մակարդակի խոստումներն այդ բնագավառում։

Պետք է Աննա Դանիբեկյանի ոտքերի տակ հողն այրվի աշխարհի որ անկյունում էլ ինքը լինի։

Արդարադատություն գործում է, ճիշտա ուշացված, բայց գործում է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ նա կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Դանիբեկյանը նիստին ներկա չէր։

 

Читайте на 123ru.net