World News

Սերգեյ Բագրատյանի կինը միաժամանակ դասավանդում է 5 բուհում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «ՔՊ-ացած ԲՀԿ-ական» Սերգեյ Բագրատյանը ազնվության եւ օրինականության դասեր է տալիս ԱԺ ամբիոնից, երկրի իրավապահ մարմինները բառացիորեն փորձում են հասկանալ նրա՝ գիտությունների դոկտոր կնոջ հանքերի սկիզբը եւ վերջը։

Առավել ուսանելի է պատգամավորի կնոջ մասնագիտական աշխատանքի գրաֆիկը. Նաիրա Հակոբյանը 2023 թվականին հանդիսացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Միջազգային գիտակրթական կենտրոնի, Սլավոնական համալսարանի աշխատակից։

Հակոբյանը եւս 2 վայրից (տե՛ս ցանկը) ստացել է քաղաքացիաիրավական աշխատանքների եկամուտներ։ Արդյունքում՝ գիտությունն է տուժում թե հանքարդյունաբերությունը, հավանաբար կգնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Читайте на 123ru.net