World News

Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆոռնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին. ԱՄՆ դեսպան

Հաճելի էր հանդիպել իմ հայրենի Կալիֆոռնիայից ժամանած ամերիկահայ զինվորականներին, որոնք «Արծիվ գործընկեր» զորավարժության ընթացքում հանդես են գալիս որպես թարգմանիչներ: Այս մասին գրառում է արել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ շնորհակալություն հայտնելով ծառայության համար։

Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն։

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Читайте на 123ru.net