World News

Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը որպես հանրապետականների փոխնախագահի թեկնածու

Օհայոյից սենատոր Ջեյ Դի (Ջեյմս Դեյվիդ) Վենսը Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ժամանակ պաշտոնապես ընդունել է իր առաջադրումը՝ որպես փոխնախագահի թեկնածու, հաղորդում է CNN-ը։ 

39-ամյա Վենսը նախագահական ընտրարշավին կմասնակցի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որին ժամանակին խստորեն քննադատում էր։ 

Հուլիսի 18-ին իր ելույթում Վենսը հայտնել է, որ Թրամփը «Ամերիկան առաջին տեղում կդնի»։ Նա նաև նշել է, որ այդ օրը «հույսի երեկո է»՝ հաշվի առնելով, որ Թրամփը ողջ է մնացել իր դեմ հուլիսի 13-ին իրականացված մահափորձից հետո։ 

Թրամփը և Վենսն իրենց ընտրարշավը կսկսեն հուլիսի 20-ին Միչիգան նահանգում։ 

Читайте на 123ru.net