World News

Կոտայքում բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և 24-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Читайте на 123ru.net