World News

Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին․ փաստաբան

Միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին:

Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Քննչականից քիչ առաջ տեղեկացրեցին, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Читайте на 123ru.net