Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնի թիմը American Control Conference 2024-ի ընթացքում ինքնավար մեքենաների մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ԲՏԱ նախարար
Հայաստանին տեխնոլոգիական փայլուն ապագա է սպասվում: Այդ մասին ասված է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում: «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԳՆԿԿ (CSIE) և ՀԱՊՀ համագործակցության շրջանակներում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմը գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ փայլուն կերպով մասնակցել է American Control Conference 2024 գիտաժողովի ընթացքում Quanser ընկերության կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին և […]
The post Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնի թիմը American Control Conference 2024-ի ընթացքում ինքնավար մեքենաների մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ԲՏԱ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Հայաստանին տեխնոլոգիական փայլուն ապագա է սպասվում: Այդ մասին ասված է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԳՆԿԿ (CSIE) և ՀԱՊՀ համագործակցության շրջանակներում օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ձևավորված ուսանողական թիմը գիտաշխատող Աստղիկ Հակոբյանի գլխավորությամբ փայլուն կերպով մասնակցել է American Control Conference 2024 գիտաժողովի ընթացքում Quanser ընկերության կազմակերպած ինքնավար մեքենաների մրցույթին և զբաղեցրել պատվավոր երրորդ հորիզոնականը։
Նշեմ, որ սա առաջին անգամ է, երբ Հայաստանը ներկայանում էր կառավարման համակարգերի ոլորտում հեղինակավոր American Control Conference 2024 գիտաժողովին, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ ողջ աշխարհից։
![](https://www.1lurer.am/attachments/images/1(1740).jpg)
Մրցույթին մասնակցում էին աշխարհի առաջատար համալսարանները ներկայացնող 39 թիմեր, որոնցից միայն 8-ն էին հաղթահարել առաջին փուլը և ներկայացել Կանադայում։ Չնայած բարդություններին՝ հայկական թիմը կարողացավ հենց առաջին փուլից հայտնվել լավագույն եռյակում և հնչեցնել Հայաստանի օրհներգը նման պատվավոր գիտաժողովի ընթացքում։
Մրցույթի ընթացքում ուսանողները ուսումնասիրել են ավտոմատ կառավարման առաջատար մեթոդներ և կիրառել համակարգչային տեսողության ալգորիթմներ՝ լուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Առաջին փուլի ընթացքում մշակված ալգորիթմները ներդրվել են Quanser ընկերության QLab վիրտուալ միջավայրում՝ QCar վիրտուալ ռոբոտի վրա և գրանցել են առաջադրված երթուղու վազանցը 31 վայրկյանի ընթացքում։ Այնուհետև արդեն Կանադայում երկրորդ փուլի ընթացքում նույն ալգորիթմը կիրառվել է իրական ռոբոտի վրա։ Երթուղով անցնելիս ռոբոտի վրա կիրառված ալգորիթմն ամբողջովին ավտոնոմ կերպով պահպանել է երթևեկության բոլոր կանոնները՝ մնալով երթևեկելի գոտում»,- նշված է գրառման մեջ։
The post Օդային ռոբոտատեխնիկայի կենտրոնի թիմը American Control Conference 2024-ի ընթացքում ինքնավար մեքենաների մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ԲՏԱ նախարար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.