World News

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում․ Իրանի դեսպան

Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։ Այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակից։

«Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Բացի այդ, երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը»,-նշել է դեսպան Սոբհանին՝ ընդգծելով, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերն, ինչպիսիք են՝ ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները: 

Դեսպանը նաև հավելել է, որ մշակութային և կրթական փոխգործակցությունը հանգեցնում է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։ 

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել», - ընդգծել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։ 

Читайте на 123ru.net