World News

Եթե վաղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեփականատերերն ավելի լավ մարզիչ գտնեն, ես կհեռանամ․ Տեն Հագ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։

«Եթե վաղը «Յունայթեդը» գտնի մեկին, որ կարծում է՝ ինձնից լավն է, ապա ես կհեռանամ: Ամեն ինչ շատ պարզ է։ Սրանք այն մեխանիզմներն են ֆուտբոլում, որոնք պետք է հարգել: Նման ակումբում շատ պարզ է․ եթե չես հաղթում, ապա դժվարության մեջ ես:

Եկեք ընդունենք դա: Եթե դու չափազանց շատ հանդիպումներ ես պարտվում, ապա ուժ է պահանջվում քո թիմին ամեն անգամ կենտրոնացած և մոտիվացված պահելու համար: Ֆուտբոլիստները, ինչպես քեզ շրջապատող մարդիկ, սկսում են հիասթափվել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Читайте на 123ru.net