World News

Ոչ թե արգելել են, այլ խնդրել. «Ռոսսելխոզնադզոր»-ը` հայկական լոլիկի և խնձորի մասին

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայաստանյան արտադրանքի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։

Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։

«Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:

«Ռոսսելխոզնադզորը ոչ մի սահմանափակում չի մտցրել, այլ պարբերաբար բացահայտվող փաստերի առնչությամբ մտահոգություն է հայտնել` խնդրելով մինչև պատճառների հետաքննման ավարտը դադարեցնել ռուսական շուկա ապրանքների մատակարարումներն այն արտադրողներից, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել», - հայտարարել են գերատեսչությունում:

Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով: Ավելի վաղ Տեսչական մարմինը հայտարարել էր, որ պայմանավորվել Է առցանց խորհրդատվություններ անցկացնել Ռոսսելխոզնադզորի հետ։

Читайте на 123ru.net