«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է հուլիսի 19-ին, ժամը 03:40-ին, մարվել՝ հուլիսի 20-ին, ժամը 11:21-ին: Մոտ 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղեր։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 22:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բնկվել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության նոր մասնաշենքի մոտակայքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում: