«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար»․ ՀՀ ՄԻՊ
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների