World News

Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը․ Բլինկեն

Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: 

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջընթաց է գրանցել տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինկենը: 

Միևնույն ժամանակ Բլինկենը մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար: 

Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել անհրաժեշտ տարրերը՝ տրոհվող նյութն ու պայթուցիկ սարքը, և ունենալ միջուկային զենք։

Читайте на 123ru.net