World News

Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել․ երեք ադրբեջանցի է վիրավորվել

Օկուպացված Քարվաճառում ականների պայթյունից երեք ադրբեջանցի է վիրավորվել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։

Հաղորդվում է, որ 1969 թվականին ծնված Խալիֆա Հուսեյնովը վնսավածքներ է ստացել հակատանկային ականի պայթյունից, իսկ 1978 թվականին ծնված Սամանդար Մամեդովը, որը նրանից քիչ հեռու էր գտնվում, բեկորդային վնասվածքներ է ստացել։

Վիրավորներին օգնության է եկել 1976 թվականին ծնված Ռախիմ Գարաշովը, որն էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել երկրորդ ականի պայթյունից։

Читайте на 123ru.net