World News

Թրամփը պատմել է Սի Ծինփինից ստացած «գեղեցիկ գրության» մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և աշխարհի այլ առաջնորդներ իր հետ կապ են հաստատել անցյալ շաբաթ տեղի ունեցած մահափորձից հետո: Թրամփի խոսքով՝ ինքը Սի Ծինփինից «գեղեցիկ գրություն» է ստացել: Այս մասին գրում է politico.com-ը:

«Եվ ես շատ լավ հարաբերությունների մեջ էի նախագահ Սիի հետ: Նա հիանալի տղա է, մի գեղեցիկ գրություն է գրել ինձ հաջորդ օրը, երբ տեղեկացել է տեղի ունեցածի մասին»,- ասել է Թրամփը Միչիգանի Գրանդ Ռապիդս քաղաքում հանրահավաքի ժամանակ:

«Առաջնորդներից շատերեն են նույնն արել», - հավելել է ԱՄՆ նախագահի թեկնածուն՝ չհստակեցնելով, թե որ երկրների առաջնորդներն են կապվել իր հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր իրականացվել: Հնչել էին կրակոցներ, որից հետո նա ընկել էր: Գաղտնի ծառայության աշխատակիցները մարմիններով ծածկել էին նախկին նախագահին: Կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել էր: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:




Читайте на 123ru.net