Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել
![Անսպասելի բացահայտում. Շիրակում ուրարտական ժամանակների մոնումենտալ տաճար է հայտնաբերվել](https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78371069_0:83:1600:983_600x0_80_0_0_969afed8450f7f3a75bdf7938452f166.jpg)
Շիրակի մարզում շաբաթներ առաջ մեկնարկած պեղումները հետաքրքիր շերտեր բացահայտեցին՝ նորահայտ հուշարձանի տեսքով։ Ուշ ուրարտական ժամանակաշրջանում կառուցված «սուսի» տեսակի (ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում) տաճարն արդեն միջնադարում վերաօգտագործվել է որպես աղոթատեղի։