World News

4 հայ շախմատիստ ոսկե մեդալներ են նվաճել տարբեր տարիքային ու վարկանշային խմբերում

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

Այս մասին հայտնում է Հայստանի շախմատի ֆեդերացիան։

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը:

Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը:

Читайте на 123ru.net