World News

Մոտ 3,000 գաղթականից բաղկացած քարավանը ոտքով շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահման՝ հույս ունենալով երկիր հասնել նախքան Թրամփի հնարավոր հաղթանակը (լուսանկարներ)

Մոտ 3,000 գաղթականից բաղկացած քարավանը ոտքով շարժվում է դեպի ԱՄՆ-ի հարավային սահման՝ հույս ունենալով երկիր հասնել նախքան նոյեմբերի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը, գրում է nypost.com-ը:

Լատինական Ամերիկայի 12 տարբեր երկրից գաղթականները մտահոգված են, որ եթե Թրամփը կրկին նախագահ ընտրվի, իրենք չեն կարողանա ԱՄՆ-ում հաստատվել: Նրանց մտահոգությունն անհիմն չէ, քանի որ Թրամփը հայտնի է ներգաղթյալների նկատմամբ խիստ քաղաքականությամբ: Նա իր հանրահավաքներում մի քանի անգամ հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում ապօրինի ներգաղթյալների արտաքսման խոշոր գործողություն է անցկացնելու:

«Վտանգ կա, որ սահմանը հատելու թույլտվությունները կարող են արգելափակվել: Բոլորն ուզում են օգտվել այս ճանապարհից», - ասել է Սալվադորից գաղթական Միգել Սալազարը:

«Մենք իրավախախտներ չենք: Մենք աշխատասեր մարդիկ ենք, թողել ենք մեր երկիրը՝ կյանքում հաջողությունների հասնելու համար, քանի որ մեր հայրենիքում մենք տառապում ենք բազմաթիվ խնդիրներից»,- ասել է 55-ամյա Կուբացի գաղթական Օսվալդո Ռեյնան:

Նշվում է, որ Թրամփը և ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյ դի Վենսը խոստացել են, ընտրվելու դեպքում, խստացնել հսկողությունը սահմանը հատող ներգաղթյալների նկատմամբ։

Читайте на 123ru.net