ՀՀ-ԵՄ համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:
Նախարարը X-ի իր միկրոբլոկում գրել է.
«Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:
Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»:
The post ՀՀ-ԵՄ համագործակցության այս արդյունքը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Պապիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.