World News

Վայոց ձորում բախվել են «ՄԱԶ 526 Բ»-ն և «ԳԱԶ 2705»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Հայկ Հունանյանի վարած «ԳԱԶ 2705» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «ՄԱԶ 526 Բ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Հունանյանի ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վերջինս էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձորի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:



Читайте на 123ru.net