World News

ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված ​​և վտանգավոր քայլ է, ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը․ Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է և ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ, և հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսեւորում։

Ռազմական օգնությունը Հայաստանին և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը։ Ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել տրամադրվող օգնության մասին։

Եվրամիությունը պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- հայտարարել է Ա.Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: 

Читайте на 123ru.net