World News

Սպանության փորձ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, […]

The post Սպանության փորձ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:

Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի զննության արդյունքում ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, արյան հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության։ Բժշկական կենտրոնից առգրավվել է վիրահատության արդյունքում մարմնից դուրս բերված գնդակը։

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 15:22-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի նշված ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին տրվել է քննության համար էական նշանակության հանգամանքներ պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Սպանության փորձ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net