World News

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահի հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։

Այս մասին լրագրողներին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Դենիզ Յուջելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանդիպման թեման մեր օրակարգում է։ Դիվանագիտական խողովակներով իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։

Մենք կարող ենք տեղեկացնել, որ առաջիկա օրերին մեր գլխավոր նախագահ Օզգյուր Բազելը կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Սակայն այդ հանդիպման օրը, վայրը և ժամը դեռ որոշված չԷ», - նշել է կուսակցության ներկայացուցիչը ։

Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր հուլիսին Դամասկոս այցելելու իր մտադրության մասին։

Հիշեցնենք, որ  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի՝ Դամասկոսում հանդիպելու առաջարկը ՝քննարկելու երկրում սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները։

 

Читайте на 123ru.net