World News

Քննչական կոմիտեն 125 000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. Civilnet

Քննչական կոմիտեն 125 000 դոլար արժողությամբ Toyota Land Cruiser 300 3.5 ամենագնաց է ձեռք բերել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Մեքենան մատակարարելու է «Տոյոտա Երևան» ընկերությունը։Այս մասին գրում է Civilnet.am-ը: Գնման պայմանագիրը Քննչական կոմիտեի և «Տոյոտա Երևան»-ի միջև կնքվել է հուլիսի 8-ին։ Մեքենայի արժեքը 49,2 մլն դրամ է, այն մատակարարվելու է երեք ամսվա ընթացքում։ Գնման […]

The post Քննչական կոմիտեն 125 000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Քննչական կոմիտեն 125 000 դոլար արժողությամբ Toyota Land Cruiser 300 3.5 ամենագնաց է ձեռք բերել կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Մեքենան մատակարարելու է «Տոյոտա Երևան» ընկերությունը։Այս մասին գրում է Civilnet.am-ը:

Գնման պայմանագիրը Քննչական կոմիտեի և «Տոյոտա Երևան»-ի միջև կնքվել է հուլիսի 8-ին։ Մեքենայի արժեքը 49,2 մլն դրամ է, այն մատակարարվելու է երեք ամսվա ընթացքում։ Գնման մրցույթին մասնակցել է միայն «Տոյոտա Երևան»-ը։ Մեքենան, որ սպասարկելու է Արգիշտի Քյարամյանին, 2024-ի արտադրության է, բենզինային շարժիչով, ունի 415 ձիաուժ հզորություն, գործարանային վիճակում է՝ երաշխիքային երեք տարի ժամկետով։

Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Քննչական կոմիտեի նախագահի համար այսպիսի թանկարժեք մեքենա ձեռք բերել։ Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ «կոմիտեի նախագահին ներկա պահին սպասարկում է 2012 թվականի արտադրության Hyundai Genesis 3.3 մակնիշի ավտոմեքենա»։ Ըստ ՔԿ-ի՝ այս մեքենայի օգտակար ծառայության ժամկետը լրացել է ու հետագա օգտագործումն արդյունավետության տեսանկյունից ոչ նպատակահարմար է»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

The post Քննչական կոմիտեն 125 000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. Civilnet first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net