World News

Քերոբյանի և Անի Իսպիրյանի ցուցմունքներում էական հակասություններ են եղել․ այժմ մեղադրյալի աթոռին են Վահան Քերոբյանն ու Աշոտ Հովհաննիսյանը․ հանրային մեղադրողը մանրամասներ է ներկայացրել

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի գործը դատարանում է, այն  առնչվում է նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ընթացակարգին, որով մրցույթին հայտ ներկայացրած ընկերություններից հաղթել է ավելի բարձր գին առաջարկած  «Սիներջի»-ին, պարտվել 4 անգամ ցածր գին առաջարկած «Հարմոնիա»-ն։

Այս մասին Լուրերին ասել է հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը։

«Վահան Քերոբյանը հանդիսանալով Էկոնոմիկայի նախարար փորձել է իր ենթակաների միջոցով Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նրա միջոցով նաև այլ աշխատակիցների միջոցով ամեն գնով ապահովել իր, ինչպես անձամբ, այնպես և միջնորդավորված կերպով կապի մեջ գտնվող «Սիներջի» ընկերության հաղթանակը։

Քերոբյանը հանձնարարել է «Սիներջի» ընկերության  համար դրական պայմաններ ապահովել և խոչընդոտներ ստեղծել մրցույթի մյուս մասնակից «Հարմոնիա» հիմանդրամի համար։

Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, Անի Իսպիրյանի գլխավորությամբ, Վահան Քերոբյանի հանձնարարությամբ 2023 թվականի հունվարի 10-ին, նախարարության ընդունելիության դահլիճում ընդունել են  «Սիներջի» ընկերության տնօրենին և աշխատակցին և քննարկել, թե ինչ հնարավոր չափանիշներ կարող է սահմանվել, որպեսզի հնարավորինս բարդացվի «Հարմոնիա» հիմնադրամի կողմից մրցությում հաղթող ճանաչվելու հնարավորությունը, որպեսզի բացառվի։ Միևնույն ժամանակ դրական պայմաններ ստեղծելով «Սիներջի» ընկերության համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաղթել։

Պարզվել է նաև, որ Քերոբյանը միջոցառումներից մեկի ընթացքում հանդիպել էր Աշոտ Հովհաննիսյանի հետ և հավաստիացրել, որ մրցույթում հաղթող է ճանաչվելու «Սիներջի» ընկերությունը։

Վերջնական հաստատում ստանալուց հետո Հովհաննիսյանն ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով հանձնարարել է ևս 50 հազար դոլարով բաձրացնել իրենց ներկայացրած գնառաջարկը։

Այս ընթացքում Անի Իսպիրյանը գաղտնի հաճախել է «Սիներջի» ընկերություն, հանդիպել տնօրենի, աշխատակիցների հետ և ստացել չափորոշիչները։

Այնուհետև տեղի է ունեցել մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում  «Հարմոնիա»–յի կողմից ներկայացված հայտը գնահատվում է ոչ բավարար։  Արդյունքում շուրջ 350,000 դոլար արժեք ունեցող ծրագիրը  «Սիներջի» ընկերությունը հաղթել է 1 միլիոն դոլարով։

«Սիներջի»-ի հաղթող ճանաչելու որոշումը «Հարմոնիա»-ն բողոքարկել է դատարանում և հաղթել։

Բայց անգամ դրանից հետո էլ Քերոբյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել։

Այս գործով, ի սկզբանե, մեղադրանք է ներկայացվել 8 անձի, նրանց թվում էին Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

8-ից 6 նկատմամբ, սակայն, հետապնդումը դադարեցվել է, 5- ը ընդունել է մեղքը, ցուցմունք տվել և խնդրել գործում զղջալու հիմքով դադարեցնելու հետապնդումը, որը և բավարարվել է, մեկը արդարացվել է։

Այժմ մեղադրյալի աթոռին են 2–ը՝ Վահան Քերոբյանն ու Աշոտ Հովհաննիսյանը։

Պարզվում է նաև,  որ Քերոբյանի և Անի Իսպիրյանի ցուցմունքներում էական հակասություններ են եղել, նրանք առերես հարցաքնվել են»,-ներկայացրել է Գևորգ Սարգսյանը։

 

Читайте на 123ru.net