World News

«Խոսրովի անտառ»-ում տեսախցիկները կրկին Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (տեսանյութ)

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկների թիրախում։  Այս մասին տեղեկանում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էջից։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսագրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է. «Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծը Հայաստանի […]

The post «Խոսրովի անտառ»-ում տեսախցիկները կրկին Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (տեսանյութ) first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Կովկասյան ընձառյուծը կրկին հայտնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկների թիրախում։ 

Այս մասին տեղեկանում ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էջից։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսագրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է.

«Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով:

Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում»,- ասված է հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:

Նշենք, որ կովկասյան ընձառյուծն ամենահազվադեպ հանդիպող մեծ կատվազգիներից է, աշխարհում մնացել է ընդամենը 800-1000, իսկ Հայաստանում՝ մոտ 10 առանձնյակ։ 

The post «Խոսրովի անտառ»-ում տեսախցիկները կրկին Կովկասյան ընձառյուծ են նկարահանել (տեսանյութ) first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net