World News

Խաղ են խաղում՝ մարդկանց ուշադրությունը պարբերաբար շեղելու, տպավորություն ստեղծելու, մաչոյանալու համար.  Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ին մասնակի բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում է «Մարտի 1»-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործին, և հնարավոր է, որ […]

The post Խաղ են խաղում՝ մարդկանց ուշադրությունը պարբերաբար շեղելու, տպավորություն ստեղծելու, մաչոյանալու համար.  Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ին մասնակի բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում է «Մարտի 1»-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործին, և հնարավոր է, որ առաջադրված մեղադրանքը վերաորակավորվի։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում։

– Այս ամենն այնքան անլուրջ ու անիմաստ է, որ ես չեմ էլ ուզում բովանդակային մասին անդրադառնալ։ Խաղ են խաղում՝ մարդկանց ուշադրությունը պարբերաբար շեղելու, տպավորություն ստեղծելու, մաչոյանալու համար, էն մյուս կողմի համար էլ՝ հնարավորություն է արդարանալու համար։

– Նկատի ունեք, որ այդ խաղը երկու կողմը միասի՞ն է խաղում։

– Եթե անգամ միասին չեն խաղում, նրանք շատ հետաքրքիր ձևով կարողանում են դաշտը ծածկել՝ իրենց նարատիվներով, խոսույթով, որոշակի ժամանակով, իհարկե, հետո մի նոր բան են մտածում ու նորից մեր բոլորի ժամանակը վատնում են։ Անիմաստ է դրա վրա ժամանակ ու առողջություն ծախսել։

– Իսկ ինչի՞ց են ուզում հանրության ուշադրությունը շեղել, որ ասում եք։

– Ենթադրում եմ, որ մոտ ժամանակներում հերթական դեպքերն ու իրադարձություններն են տեղի ունենալու, որոնց հասարակությանը պետք է ավելի թուլացած մոտեցնել, որովհետև մարդիկ հոգեբանորեն սպառվում են, մարդը չի կարող անընդհատ ապրել այն ռեժիմի մեջ, որով մեզ ստիպում են ապրել։ 

– Իսկ ինչո՞ւ հենց Ռոբերտ Քոչարյանը, այլ ոչ թե մեկ ուրիշը։

– Մի կողմից հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ ընդգծված բացասական է, որովհետև ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի նկատմամբ էլի կային դժգոհություններ, բայց այդ աստիճանի ու ծավալի չէին, ինչքան Ռոբերտ Քոչարյանի։ Մի կողմից դա է, իսկ մյուս կողմից էլ՝ մի տեսակ տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ անձնական վրեժխնդրության հարց կա Քոչարյանի նկատմամբ։

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ հանրությունը դեռ կերակրվո՞ւմ է նմանատիպ թեմաներով, թե՞ ոչ։

– Չեմ կարծում, որ նույն ծավալի, նույն թվով մարդիկ են դրանով հետաքրքրված, որովհետև առնվազն, գոնե բացում ես Ֆեյսբուքն ու հասկանում ես, որ «Հզոր վարչապետի աննկարագրելի հզոր քայլերը» տխմար վերնագրերն էականորեն քչացել են, բայց ինքը իշխանությունն ու իրենց անձնական օգտագործման պրոպագանդիստներն անխնա դա փորձում են օգտագործել։ Հասարակության այն մասը, որն արդեն հասկացել է «խաղի» իմաստը, դադարել է դրա վրա ուշադրություն դարձնել, մի մասն էլ ուղղակի չի ուզում որևէ բանի մասնակցել։ 

– Այսինքն՝ սպասելիքներ չունե՞ք, որ եթե անգամ մեղադրանքը վերաորակավորվի, ապա «Մարտի 1»-ի գործը կբացահայտվի, պատժվողներ կլինեն։

– Իհարկե չունեմ։ Այս իշխանության օրոք դա հնարավոր չէ, ուղղակի հնարավոր չէ, որովհետև այս իշխանություններն անգամ Հայաստանի ներքին գործերին չեն կարողանում նորմալ կարգավորումներ տալ։ «Մարտի 1»-ի գործով հետաքրքրված, միջամտած, ներգրավված են եղել նաև Ռուսաստանից։ Հայաստանի սուվերեն տարածքում այդ թվում նաև եղել են ռուսական գեներալներ, որոնց տեսանյութը մենք հրապարակել ենք մեր կայքէջում, ակնհայտ է, որ նա կանգնած հրահանգներ է տալիս, ու այս ֆոնի վրա մտածել, որ «Մարտի 1»-ը կբացահայտվի, բացառվում է։ 

Նույն տրամաբանության մեջ է նաև «Հոկտեմբերի 27»-ի գործը, որ վերաբացեցին, լիքը մարդ դրա վրա հրճվում էր, իսկ իմ մեջ առաջին օրվանից ահավոր անհանգստություն է եղել, որ նման գործերը չբարեփոխված, չվեթինգված համակարգերին նորից տալը նշանակում է մի բան՝ հավերժ փակել այդ գործերը, որովհետև եթե մի գործի տրվում է վերջնական դատական ակտ, ապա այդ գործը վերաբացելու, վերսկսելու հնարավորություն չկա։ 

Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս գործերը վերաբացվել են, որպեսզի վերջնական փակեն, դա անգամ Սերժ Սարգսյանը չի արել, նրա թագավորության օրոք այդ գործերը վերջնական չէին փակվել, իսկ հիմա դրանք վերջնական փակվում են։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Խաղ են խաղում՝ մարդկանց ուշադրությունը պարբերաբար շեղելու, տպավորություն ստեղծելու, մաչոյանալու համար.  Նինա Կարապետյանց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net