World News

Գեղարքունիքում հոգևորականները չեն գնացել սրբազանին ողջունելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ:

Տեր Պարթեւն այդ օրը` հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել, որի ժամանակ ուսումն ավարտող սաներին անձամբ ավարտական վկայականներ է հանձնել` այս շարքային միջոցառումը նախընտրելով սրբազանի հետ հանդիպումից»:

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net